Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են...

Ասում են...
09.01.2018 | 08:52

...թե ինչպես սկսես տարին, այնպես էլ կավարտես: Տարին, ըստ ամենայնի, խիստ բարենպաստ է սկսվել Հովհաննիսյանների ընտանիքի համար: Արփինե Հովհաննիսյանի քույրը խիստ տպավորիչ աշխատավարձով, խիստ ծանրակշիռ աշխատանքի է անցել «Գազպրոմ Արմենիայում»:

Հերթը Արփինե Հովհաննիսյանինն է, որին, ըստ «չար լեզուների», ընդառաջում է ամերիկացի դեսպան, հայախոս Ռիչարդ Միլզը: Ասում են` գնալուց առաջ նա փորձում է «գեղեցկուհի» Արփինեին տեսնել ԱԺ նախագահի է՛լ ավելի «գեղեցիկ» աթոռին, և չի բացառվում, որ այդ մասին նա «բարեխոսի» նախագահ Սերժ Սարգսյանի մոտ: Սակայն խորհրդարանական մեր աղբյուրները ոչ միայն ասում են, այլև միանշանակ պնդում են, որ խորհրդարանի այժմյան խոսնակ Արա Բաբլոյանը մնալու է:

Դիտվել է՝ 10616

Մեկնաբանություններ